Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։
Դուբլ գրանցեց Սքոթ Մաքթոմինեյը։ Շոտլանդացի ֆուտբոլիստը վերջին 3 խաղում 5 գոլ է խփել։
«Աձուրին» միավորների քանակը հասցրեց 74-ի և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Թիմն օգտվեց 71 միավորով երկրորդ տեղ նահանջած «Ինտերի»` «Ռոմայից» կրած պարտությունից (0-1)։
«Տորինոն» 10-րդն է և ունի 43 միավոր։
Իտալիայի Ա Սերիա, 34-րդ տուր
«Նապոլի» - «Տորինո»` 2-0
Սքոթ Մաքթոմինեյ, 7, 41
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


