Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» տանը 2-1 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»:
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց «Յուվենտուսում» նորամուտը նշած ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին: Երկրորդ խաղակեսում նախ` կիսապաշտպան Անդրե Զամբո-Անգիսան հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո՝ հարձակվող Ռոմելու Լուկակուն հաղթանակ պարգևեց տանտերերին:
Անտոնիո Կոնտեի թիմը 53 միավորով առաջին տեղում է, 6 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն «Ինտերին», որը երկու խաղ քիչ է անցկացրել: «Յուվենտուսը» 37 միավորով 5-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 22-րդ տուր
«Նապոլի» - «Յուվենտուս»` 2-1 (տեսանյութ)
Անդրե Զամբո-Անգիսա, 57, Ռոմելու Լուկակու, 69 (11մ) - Ռանդալ Կոլո Մուանի, 43
Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):