Logo

«Նապոլին» հյուրընկալվելիս հաղթեց «Ռոմային»` հավասարվելով առաջատար «Միլանին»

01:40 / 01.12.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Նապոլին» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Ռոմային»։

«Աձուրիի» հաղթական գոլը 36-րդ րոպեին խփեց Դավիդ Ներեսը։

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 28 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Նույնքան միավոր ունի նաև առաջնության առաջատար «Միլանը»։ «Ռոման» 27 միավորով չորրորդն է։

Իտալիայի Ա Սերիա, 13-րդ տուր

«Ռոմա» - «Նապոլի»` 0-1

Դավիդ Ներես, 36

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ