Իտալիա, Իտալիայի գավաթ, 1/8 - Եզրափակիչ
17 Հունիս 2020 - 23:00
0ՍՍԿ Նապոլի
0 

Յուվենտուս
Հիմնական ժամանակը գոլազուրկ ոչ-ոքի ավարտվելուց հետո «Նապոլին» կարողացավ 11-մետրանոցներով առավելության հասնել թուրինյան թիմի հետ պայքարում։
Հետխաղյա 11-մետրանոցներն ավարտվեցին 4-2 հաշվով, և «Նապոլին» դարձավ Իտալիայի գավաթակիր։
Հիշեցնենք, որ ոչ-ոքիի դեպքում թիմերը պետք է լրացուցիչ ժամանակ անցկացնեին, սակայն ֆեդերացիայի որոշմամբ՝ Իտալիայի գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում լրացուցիչ ժամանակը հանվել է, որպեսզի ֆուտբոլիստները խուսափեն երկար դադարից հետո խաղադաշտ վերադառնալուց հետո վնասվածքներ ստանալուց։

