Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Նապոլին» մրցեց «Վերոնայի» դեմ: Վալտեր Մացարիի գլխավորած թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ:
«Նապոլիի» գոլերը խփեցին Սիրիլ Նգոնգեն և Խվիչա Կվարացխելիան: Վրացի կիսապաշտպանը տպավորիչ հարվածով իր թիմին հաղթանակ պարգևեց 87-րդ րոպեին: «Վերոնայի» կազմից աչքի ընկավ Դիեգո Կոպոլան:
Այս հաղթանակից հետո նեապոլյան ակումբը վաստակեց 35 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ: «Վերոնան» 18 միավորով 18-րդն է:
Ա սերիա, 23-րդ տուր
«Նապոլի» - «Վերոնա»՝ 2:1
Սիրիլ Նգոնգե, 79, Խվիչա Կվարացխելիա, 87 - Դիեգո Կոպոլա, 72


