Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Նապոլին» ծրագրել է բարձրացնել վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ակումբի ղեկավարությունը կհանդիպի 22-ամյա ֆուտբոլիստի գործակալին ու կառաջարկի պայմանագրի թարմացում, որով վրացին տարեկան 1,7 միլիոն եվրոյի փոխարեն կվաստակի 2,5 միլիոն:
Հիշեցնենք, որ Խվիչա Խվարացխելիայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում անցկացրած 26 խաղում խփել է 12 գոլ ու կատարել 15 ասիստ:


