Logo

«Նապոլին» ոչ-ոքի կորզեց «Ինտերի» դեմ խաղում

01:40 / 18.03.2024Ֆուտբոլ
null

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթող չեղավ. «Ինտերն» ու «Նապոլին» հանդիպումն ավարտեցին 1-1 հաշվով։

«Նապոլիին» 81-րդ րոպեին պարտությունից փրկեց բրազիլացի պաշտպան Ժուան Ժեզուսը։ Միլանյան ակումբի կազմում հաշիվը 43-րդ րոպեին բացել էր իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

«Ներաձուրին» վաստակեց 76 միավոր և առաջատարն է՝ երկրորդ տեղում գտնվող «Միլանից» 14 միավորի առավելությամբ։ «Նապոլին» 45 միավորով 7-րդն է։

Ա սերիա, 29-րդ տուր

«Ինտեր» - «Նապոլի»` 1-1 

Մատեո Դարմիան, 43 - Ժուան Ժեզուս, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ