Logo

«Նապոլին» խոշոր հաշվով հաղթանակ տարավ և երեք միավորով հետ է առաջատար «Ինտերից»

00:41 / 15.04.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 32-րդ տուրի վերջին խաղում «Նապոլին» տանը 3-0 հաշվով հաղթեց «Էմպոլիին»:

Դուբլ գրանցեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը, մեկ գոլ էլ խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: Ի դեպ, Լուկակուն նաև երկու ասիստ կատարեց:

Անտոնիո Կոնտեի թիմը 68 միավորով երկրորդն է, երեք միավորով է հետ գործող չեմպիոն և առաջատար Միլանի «Ինտերից»: «Էմպոլին» 24 միավորով 19-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 32-րդ տուր

«Նապոլի» - «Էմպոլի»` 3-0 (տեսանյութ)

Սքոթ Մաքթոմինեյ, 18, 61, Ռոմելու Լուկակու, 56

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ