Logo

«Նապոլին» խզել է պայմանագիրն ակումբի պաշտպանի հետ

21:47 / 30.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Նապոլին» խզել է պայմանագիրն ակումբի պաշտպան Մարիո Ռուիի հետ։ Այդ մասին հայտնել է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

Պորտուգալացի ֆուտբոլիստն «Աձուրիի» կազմը համալրել էր 2017 թ. հուլիսին, 227 խաղում խփել 3 գոլ, կատարել 26 ասիստ։ Նա «Նապոլիի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում գրում է, որ 33-ամյա պաշտպանը պատրաստ է կարիերայի շարունակության տարբերակներ դիտարկել։ Ռուին նախորդ ամռանը մերժել է 7 ակումբների առաջարկներ, որոնց թվում են եղել ֆրանսիական «Լիլը», «Նիսը» և բրազիլական «Սան Պաուլոն»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա