Logo

«Նապոլին» մերժել է Օսիմհենի համար «Ալ Հիլյալի» առաջարկը

16:02 / 30.07.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» մերժել է նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի հարցով Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբի առաջարկը, հաղորդում է Il Mattino-ն:

Սաուդյան ակումբը 130 միլիոն եվրո է առաջարկել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց, սակայն նեապոլցիները մերժել են առաջարկը, քանի որ մտադիր չեն ֆուտբոլիստից բաժանվել 200 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց:

2022/23 մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 31 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 120 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ