«Նապոլին» իտալական «Կալյարիից» վարձակալել է դարպասապահ Սիմոնե Սկուֆետին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։
«Աձուրիի» դարպասապահ Էլիա Կապրիլեն էլ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Կալյարիում»։ Սարդինան ներկայացնող ակումբը հայտնել է, որ գործարքում ներառված է տրանսֆերային իրավունքը գնելու կետ։
28-ամյա Սկուֆետը «Կալյարի» էր տեղափոխվել 2023թ. հուլիսին, 46 խաղից 4-ում դարպասը պահել է անառիկ։ Կապրիլեն «Նապոլիում» 6 հանդիպման է մասնակցել, գնդակ բաց չի թողել 4 խաղում: