Իտալիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ:
Նեապոլյան ակումբի իտալացի պաշտպան Ջովանի դի Լորենցոյի` առաջին խաղակեսում խփած գոլին «Լեչեն» պատասխանեց իտալացի հարձակվող Ֆեդերիկո դի Ֆրանչեսկոյի դիպուկ հարվածով, սակայն կարճ ժամանակ անց ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի իտալացի պաշտպան Անտոնիո Գալոն։
Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում այս թիմերը բաժանվել էին խաղաղությամբ` 1-1:
«Նապոլին» 74 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 19 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լացիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Լեչեն» 27 միավորով 16-րդն է:
Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր
«Լեչե» - «Նապոլի»՝ 1-2
Ֆեդերիկո դի Ֆրանչեսկո, 52 - Ջովանի դի Լորենցո, 18, Անտոնիո Գալո, 64 (ինքնագոլ)