Մաուրո Իկարդիի և Վանդա Նարայի հարաբերությունները կրկին լարված են: Նախորդ տարի քիչ էր մնացել զույգը բաժանվեր ֆուտբոլիստի և արգենտինացի մոդելի հարաբերության պատճառով, իսկ հիմա խնդիրը Վանդայի դավաճանությունն է:
AS-ի լրագրող Դիեգո Էստևեսան հայտնում է, որ Նարան սիրային հարաբերություն է հաստատել ֆուտբոլիստի թիկնապահներից մեկի հետ:
Սկանդալային միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերին, երբ Նարան ժամանել է Արգենտինա: Ագուստին Լոնգեյրուն (թիկնապահի անունը) ներկա է եղել մասնավոր երեկույթի ժամանակ, որը շարունակվել է Վանդայի բնակարանում: Դրանից հետո նրանք բազմիցս հանդիպել են: Իկարդին իմացել է կնոջ դավաճանության մասին ու աշխատանքից հեռացրել թիկնապահին:
Լոնգեյրուն ակնարկներ է արել այս առիթով. սկզբում նա սոցիալական ցանցում նկար է հրապարակել, թե ինչպես է դիտում թոք-շոուն, որտեղ քննարկում են սկանդալը: Ավելի ուշ տեղադրել է սելֆի, որում կրում է Նարայի նվիրած գլխարկը:


