Ռումինիայի առաջնության չեմպիոնական գոտու 9-րդ տուրում «Ֆարուլը» 3-3 հաշվով է ավարտել «Կրայովայի» հետ արտագնա հանդիպումը։ Մինչև 55-րդ րոպեն դաշտի տերերը հաղթում էին 3-0 հաշվով, սակայն չեն կարողացել պահպանել առավելությունը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը խաղադաշտ է դուրս եկել «Ֆարուլի» մեկնարկային կազմում ու դարձել գոլային փոխանցման հեղինակ։ 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 77-րդ րոպեին, երբ հաշիվը 3-1 էր։
Նարեկ Գրիգորյանը 18-րդ հանդիպումն է անցկացրել «Ֆարուլի» կազմում և գրանցել 5-րդ ասիստը։ Գեորգե Հաջիի գլխավորած թիմը 36 միավորով չորրորդ տեղում է։