Իսրայելի Հայֆա քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը մրցագորգը տրամադրվել է կադետներին (14-16 տարեկաններ):
Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Սիմոնյանը (53 կգ) եզրափակիչում առավելության է հասել FIAS դրոշի տակ ելույթ ունեցող Իսմայիլ Մախոժևի նկատմամբ և դարձել Եվրոպայի չեմպիոն:
Հաջող ելույթներ են ունեցել և բրոնզե մեդալների են արժանացել Սամվել Դանիելյանը (46 կգ), Անդրե Սարդարյանը (58 կգ), Գոռ Աղասարյանը (79 կգ):
Ոսկե մեդալի համար կպայքարի նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Բարսեղյանը (+88 կգ), որը կմրցի FIAS դրոշի տակ ելույթ ունեցող Դենիս Կուլիգինի հետ:
Հիշեցնենք, որ տարբեր տարիքային խնբերում ելույթ ունեցող հայ մարզիկներն այս պահի դրությամբ նվաճել են 3 ոսկի, 2 արծաթ, 8 բրոնզ և ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցնում են երրորդ տեղը: