Logo

«Наши парни» ու Զախարյանը. Ռուսաստանը հին ու նոր դեմքերով գնում է ԵՎՐՈ-սխրանքի

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 12.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Untitled 6 1 - «Наши парни» ու Զախարյանը. Ռուսաստանը հին ու նոր դեմքերով գնում է ԵՎՐՈ-սխրանքի

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկին մնացել է մեկ ամսից քիչ ժամանակ։ Ամռան ֆուտբոլային գլխավոր իրադարձությանն ընդառաջ VNews-ը սկսում է մանրամասնորեն ներկայացնել ԵՎՐՈ-2020-ին մասնակցող հավաքականները։ Սկսում ենք Ռուսաստանի հավաքականից, որի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը երեկ հրապարակեց ընտրանու ընդլայնված հայտացուցակը։

Անցած ճանապարհը

Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ընդգրված էր I խմբում։ Մրցակիցներն էին Բելգիան, Շոտլանդիան, Կիպրոսը, Ղազախստանն ու Սան Մարինոն։

Չերչեսովի տղաները հետմունդիալյան վստահությամբ անցկացրին որակավորման փուլը։ 10 խաղերից Ռուսաստանը պարտվեց միայն երկուսում՝ թե՛ տանը, թե՛ դրսում զիջելով խմբի առաջատար Բելգիային։ Մյուս խաղերում Չերչեսովի թիմն ուժեղ էր մրցակիցներից։ Բացի Սան Մարինոյին ջախջախելուց Ռուսաստանը ջախջախիչ հաղթանակներ տարավ Շոտլանդիայի դեմ տնային ու Կիպրոսի դեմ արտագնա խաղերում ևս։ Սրանք այն հավաքականներն էին, որոնք ինչ-որ չափով կարող էին պայքար ծավալել երկրորդ տեղի համար։ Բայց Ռուսաստանի հավաքականն այս ընտրական փուլում իսկապես անկասելի էր ու Եվրոպայում առաջիններից էր, որը նվաճեց ֆուտբոլային գլխավոր տոնի մասնակցության ուղեգիր։

i 960x540 - «Наши парни» ու Զախարյանը. Ռուսաստանը հին ու նոր դեմքերով գնում է ԵՎՐՈ-սխրանքի

Հիշելով Ռուսաստանի՝ ընտրական փուլերում ունեցած արկածները՝ վստահորեն կարող ենք ասել, որ սա լավագույն ճանապարհն էր դեպի Եվրոպայի առաջնություն։ Օրինակ 2008-ի Եվրոյում նրանք մազից էին կախված ու եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին, քանի որ վերջին պահին ձախողվեց Անգլիան։ Իսկ, թե ինչ եղավ Եվրոպայի առաջնությունում՝ հիշում ենք բոլորս։ Ռուսաստանը նվաճեց բրոնզե մեդալ՝ կիսաեզրափակիչում զիջելով ապագա չեմպիոնին՝ Իսպանիային։

Փոփոխված հավաքական նույն մարզչով

Ռուսաստանի հավաքականը մեծ փոփոխությունների շեմին է։ Տնային Մունդիալում ցնցող ելույթներից հետո Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պահեց Ստանիսլավ Չերչեսովին, ինչը առավել քան տրամաբանական էր։ Չերչեսովը կարող էր բարձր գլխով հեռանալ, նա փակել էր բոլոր քննադատների բերանները, որոնք Աշխարհի առաջնությունից առաջ անվերջ քննադատում էին մարզչին ու հավաքականին, իսկ հետո ցնծում նրանց նվաճմամբ Ռուսաստանի ամեն մի անկյունում։ Չերչեսովը մնաց ու հանձն առավ կատարելու ոչ պակաս բարդ աշխատանք ազգային թիմի համար․ սերնդափոխություն։ Հին գվարդիայից շատերը Մունդիալից հետո որոշեցին փակել հավաքականի էջը։ Սերգեյ Իգնաշևիչն ու Ալեքսանդր Սամեդովը առհասարակ ավարտեցին կարիերան, հավաքականի ավագ Իգոր Ակինֆեևը որոշեց հեռանալ ազգային թիմից։ Եկել էր մեծ փոփոխությունների ժամանակը։

սկզբներում Չերչեսովի մեջ - «Наши парни» ու Զախարյանը. Ռուսաստանը հին ու նոր դեմքերով գնում է ԵՎՐՈ-սխրանքի

Չերչեսովը դրա համար բավականին երկար ժամանակ ուներ։ Նույնիսկ Մունդիալին հաջորդած ամիսների ընթացքում նա հավաքական էր հրավիրում բոլորովին նոր դեմքերի՝ ցույց տալով մյուս խաղացողներին, որ լավ ֆուտբոլ ցուցադրելու դեպքում նրանք միանշանակ շանս ստանալու են։ Հայտացուցակի հրապարակումից հետո կարող ենք փաստել, որ հենց այդպես էլ եղավ։ Օրինակ, ընտրական փուլում հավաքական հրավիրված Իլզատ Ախմետովը չկա նույնիսկ ընդլայնված հայտացուցակում, բայց նրա փոխարեն կան նոր անուններ։ Գաղտնիք չէ նաև, որ  Չերչեսովը չի ճանաչում հեղինակություններ, անուններ, ու դա ապացուցեց նաև հայտացուցակը հրապարակելուց հետո՝ չհրավիրելով օրինակ Ֆյոդոր Սմոլովին։

Հայտացուցակը

Չերչեսովը հավաքական է հրավիրել 30 խաղացողների։ Եվրոյում վերջնական հայտավորվելու են 26-ը։ ՈւԵՖԱ-ն փոխել է հայտացուցակում խաղացողների թիվը՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վտանգները։ Վերջնական հայտացուցակը հրապարակվելու է մինչև հունիսի 1-ը։

Դարպասապահներ – Անտոն Շունին («Դինամո Մոսկվա»), Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»), Յուրի Դյուպին («Ռուբին»), Անդրեյ Լունյով («Զենիթ»)։

Պաշտպաններ – Գեորգի Ջիկիա («Սպարտակ»), Իգոր Դիվեև (ԲԿՄԱ), Մարիո Ֆերնանդես (ԲԿՄԱ), Ռոման Եվգենև («Դինամո Մոսկվա»), Յուրի Ժիրկով (Զենիթ), Վյաչեսլավ Կարավաև («Զենիթ»), Ֆյոդոր Կուդրյաշով («Անթալյասպոր», Թուրքիա), Իլյա Սամոշնիկով («Ռուբին»), Անդրեյ Սեմյոնով («Ախմատ»)։

Կիսապաշտպաններ – Դմիտրի Բարինով («Լոկոմոտիվ»), Ռիֆատ Ժեմալետդինով («Լոկոմոտիվ»), Մաքսիմ Մուխին («Լոկոմոտիվ»), Ալեքսանդր Գոլովին («Մոնակո», Ֆրանսիա), Արսեն Զախարյան («Դինամո Մոսկվա»), Դանիլ Ֆոմին («Դինամո Մոսկվա»), Ռոման Զոբնին («Սպարտակ»), Ալեքսեյ Իոնով («Կրասնոդար»), Դալեր Կուզյայեվ («Զենիթ»), Ալեքսեյ Մոստովոյ («Զենիթ»), Մագոմեդ Օզդոև («Զենիթ»), Դենիս Մակարով («Ռուբին»), Ալեքսեյ Միրանչուկ («Ատալանտա», Իտալիա), Դենիս Չերիշև («Վալենսիա», Իսպանիա)

Հարձակվողներ – Արտյոմ Ձյուբա («Զենիթ»), Անտոն Զաբոլոտնի («Սոչի»), Ալեքսանդր Սոբոլեվ («Սպարտակ»)։

Հիմա գնանք դիրքերով ու հասկանանք, թե ինչ ընտրություն է կատարել Չերչեսովը։ Դարպասապահի դիրքում բոլորը սպասում էին Գիլյերմեին, որը խաղում է Մոսկվայի «Լոկոմոտիվում»։ Նա չկա նույնիսկ ընդլայնված ցանկում։ Երեկ կայացած ասուլիսի ընթացքում Չերչեսովը բացատրեց իր որոշումը․

«Գիլյերմեն հավաքականում էր, դա բոլորը գիտեն։ Կարող եմ ասել, որ նա այդքան էլ հաջող չէր խաղում։ Շունինը, Դյուպինն ու Լունյովը եղել են անցած հավաքին, նրանք լրացնում են իրար։ Ապաքինվել ու շարք է վերադարձել Սաֆոնովը, ում պետք է շանս տալ, ինչպես երիտասարդականի մյուս խաղացողների»։

հայտացուցակի մեջ 960x612 - «Наши парни» ու Զախարյանը. Ռուսաստանը հին ու նոր դեմքերով գնում է ԵՎՐՈ-սխրանքի

Թերևս ակնհայտ է, որ Չերչեսովի համար առաջին ընտրությունը լինելու է Շունինը։ Երեկ հայտնի դարձավ, որ հավաքական վերադառնալու մասին մարզիչը զրուցել է Ակինֆեևի հետ․

«Մենք վերջնական զրույց ենք ունեցել Իգորի հետ։ Այսօրվա դրությամբ նա մեզ օգնել չի կարող։ Այդ հարցը փակված է։ Մենք երբեք չենք ունեցել կոշտ դիրքորոշում այս հարցով։ Եղել է միայն հստակ փոխըմբռնում»։

Պաշտպանությունում անակնկալ էր Կազանի «Ռուբինի» երիտասարդ պաշտպան Իլյա Սամոշնիկովի հայտնվելը։ Կիսապաշտպանությունում հին դեմքերի կողքին Չերչեսովը մի քանի երիտասարդի է հայտավորել` ի դեմս Մոսկվայի «Դինամոյի» խաղացողներ Արսեն Զախարյանի ու Դանիլ Ֆոմինի, «Լոկոմոտիվից» Մաքսիմ Մուխովի, Դմիտրի Բարինովի ու Ռիֆատ Ժեմալետդինովի և «Զենիթից» Ալեքսեյ Մոստովոյի։ Նրանցից ովքեր կլինեն վերջնական հայտացուցակում, բարդ է ասելը։ Հարձակման գծում անակնկալներ չկան։

Չերչեսովը վերջնական կազմի ընտրությունը պետք է կատարի ընկերական հանդիպումներից առաջ։ Սա կորոնավիրուսային խիտ գրաֆիկի տհաճ հետևանքներն են։ Հավաքականը մայիսի 22-ից 31-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավստրիայում։ Հունիսի 1-ին Ռուսաստանը ընկերական հանդիպում կանցկացնի Լեհաստանի դեմ, իսկ հունիսի 5-ին՝ կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ։ Խաղերից առաջ Չերչեսովն արդեն հրապարակած կլինի վերջնական կազմը։ Հավաքի ընթացքում շատ բան կարող է որոշվել։

Մեր ընտրանին

Արսեն Զախարյան

Զախարյանի հրավերը հավաքական մեծ անակնկալ էր շատերի համար։ Նախ, նա ամենաերիտասարդն է այս ցանկում՝ 17 տարեկան։ Ճիշտ է, երիտասարդական հավաքականում ու «Դինամոյում» նա իսկապես փայլում է, բայց հրավեր ստանալ ազգային ընտրանուց, այն էլ այսպիսի մրցաշարի համար, իսկապես անակնկալ է․

«Իհարկե, սա երազանք է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար՝ հրավեր ստանալ գլխավոր հավաքականից, մանավանդ այնպիսի մեծ մրցաշարում, ինչպիսին Եվրոն է։ Անկեղծ ասած, այսպիսի բանի մասին ընդհանրապես չէի մտածում։ Կենտրոնացած էի բացառապես իմ մարզումների ու «Դինամոյում» իմ խաղի վրա։ Այնպես որ, ինձ համար սա զարմանալի իրադարձություն է։ Կփորձեմ իմ խաղով ու աշխատանքի նկատմամբ ցույց տված վերաբերմունքով ապացուցել, որ իզուր չեն ինձ հրավիրել»,-ասում է Զախարյանը։

Զախարյանի մեջ 960x640 - «Наши парни» ու Զախարյանը. Ռուսաստանը հին ու նոր դեմքերով գնում է ԵՎՐՈ-սխրանքի

Ստանիսլավ Չերչեսովին ևս հարցրին Զախարյանի մասին․

«Մենք չենք նայում տարիքին, մենք նայում ենք, թե ինչպես է նա խաղում ու զարգանում։ Զախարյանը կարող է մի քանի դիրքում խաղալ։ Կա հնարավորություն հրավիրելու ֆուտբոլիստին ու ծանոթանալու նրա հետ, բայց սա միակ պատճառը չէ նրան կանչելու համար։ Սա վերջնական որոշում կայացնելու համար է, որպեսզի մենք ճիշտ կազմ ընտրենք»։

Կարծում եմ՝ Չերչեսովի խոսքերից ակնհայտ է դառնում, որ Զախարյանի պարագայում կարևոր է լինելու հավաքի ընթացքում ցույց տված աշխատանքը։ Եթե Արսենը լավ դրսևորեց իրեն, բացառված չէ, որ նրան տեսնենք նաև վերջնական հայտացուցակում։

Գլխավոր աստղը

Ո՞վ է լինելու այն խաղացողը, որն առաջնորդելու է Ռուսաստանի հավաքականին Եվրոյում։ Դա կարող է լինել Ձյուբան, Գոլովինը, Չերիշևը։ Արտյոմը Մունդիալում իսկական հերոս դարձավ, բայց վերջին շրջանում նրա անվան շուրջ հայտնի պատմությունները փոքր-ինչ փոխել են իրավիճակը։ Ամեն դեպքում Ձյուբան մեծ նվիրումով է խաղում ազգային հավաքականում։ Կա նաև Չերիշևը, որը ակումբային մակարդակում չփայլելուց հետո հավաքականում շատ հաճախ է «կրակում»։ Եթե նայենք եվրոպացիների աչքերով, ապա անկասկած գլխավոր աստղը, ումից շատ բան են սպասում, Գոլովինն է։ Ռուս խաղացողը զգալիորեն ավելացրել է «Մոնակոյում» ու հիմա ավելի հասուն ֆուտբոլիստ է, քան ԲԿՄԱ-ում։ Գոլովինը նոր է ապաքինվել կորոնավիրուսից, սակայն նրա մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել ու նա արդեն վերսկսել է մարզումները ամբողջ ծավալով։

Մրցակիցներ/շանսեր

Ռուսաստանի հավաքականն ընդգրկված է B խմբում։ Մրցակիցներն են՝ Բելգիան, Ֆինլանդիան և Դանիան։ Առաջին հայացքից խումբը անցանելի է թվում, բայց երբ երկար ես նայում այս թիմերին, հասկանում ես, որ խմբից դուրս գալու շանսեր ունեն բոլորը։ Իհարկե, Բելգիան ընդգծված ֆավորիտ է այստեղ։ Բայց նրանց հետ պատրաստ են կռիվ տալ բոլորը։ Շատ կարևոր է ուշադրություն դարձնել հանդիպումների հերթականությանն ու անցկացման վայրերին։ Ռուսաստանը առաջին խաղերն անցկացնելու է Սանկտ-Պետերբուրգում։ Նրանց առաջին մրցակիցը Բելգիան է, հետո՝ Ֆինլանդիան։ Եթե Չերչեսովի թիմն այս խաղերից մեկում հաղթի, մյուսում՝ պարտվի, խմբային փուլի վերջին տուրում ստիպված կլինի փլեյ-օֆֆի ուղեգրի համար Դանիայի հետ պայքարել Կոպենհագենում։ Այնպես որ, ռուսները պետք է փորձեն տնային խաղերից առավելագույնը քաղել ու բավականաչափ պաշարով գնալ Դանիա։ Մրցաշարի ֆորմատը թույլ է տալիս 3-րդ տեղ զբաղեցրած լավագույն 4 թիմերին ևս դուրս գալ փլեյ-օֆֆ։ Սա նույնպես մեծացնում է Ռուսաստանի շանսերը։ Թղթի վրա Բելգիայից հետո խմբի մյուս ուղեգրի ֆավորիտը հենց Ռուսաստանն է։

նյութի վերջերքում մի տեղ դիր թող էթա ։Դ 960x640 - «Наши парни» ու Զախարյանը. Ռուսաստանը հին ու նոր դեմքերով գնում է ԵՎՐՈ-սխրանքի

Ինչպես արդեն նշեցինք, Ռուսաստանի հավաքականը մեկնարկային երկու հանդիպումներն անցկացնելու է տանը՝ Սանկտ-Պետերբուրգում։ Սա հավելյալ առավելություն է ռուսների համար։ 2018-ի Մունդիալում մենք տեսել ենք, թե տան գործոնը ինչպիսի խելահեղ ազդեցություն կարող է թողնել այս թիմի վրա։ Մոսկվայում աշխարհի 2010 թվականի չեմպիոն Իսպանիային պայքարից դուրս թողնելը սխրանք էր, որին, իհարկե, նպաստեց նաև երկրպագուների աջակցությունը։ Բացի դրանից, Չերչեսովը ստեղծել է ամուր կոլեկտիվ, որի ներկայությունը յուրօրինակ գեղեցկություն է տալու ամառվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:51 / 13.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ընդամենը 35 գեյմ է պարտվել. Շվյոնտեկը 21-րդ դարի ռեկորդ է սահմանել

00:22 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյան. «Պարտվեցինք Սուպերգավաթում, բայց հաղթել ենք առաջնությունում»

23:50 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սա հրաժեշտ չէ, կհանդիպենք ավելի ուշ». Մոդրիչի հրապարակումը

23:27 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
40-ամյա Կասորլան «Ռեալ Օվիեդոյի» հետ նոր պայմանագիր է ստորագրել

Պաշտոնական
23:05 / 12.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը երևանյան ԵԱ-ի երկրորդ խաղում ևս պարտվեց

22:41 / 12.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Ցուցանիշ, որով Շվյոնտեկը պատմության մեջ 8-րդ թենիսիստուհին է

22:11 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույնները ստացել են իրենց մրցանակները

21:41 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Կրասնոդարի» «ծանր» վիճակագրությունը եզրափակիչներում

21:00 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին. «Կրասնոդարը» Սուպերգավաթում պարտվեց ԲԿՄԱ-ին

20:33 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Վանն» առաջին անգամ երկրորդ թիմ ունի

Պաշտոնական
20:08 / 12.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Իգա Շվյոնտեկը ոչ մի գեյմ չզիջեց Անիսիմովային և առաջին անգամ նվաճեց «Ուիմբլդոնի» տիտղոսը

19:34 / 12.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
«Եղբայր». Չիմաևը Ծառուկյանի հետ լուսանկարը հայատառ է մակագրել

19:13 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Հյուրերը կլինեն առանց սմարթֆոնների. ինչպես կանցնի Յամալի 18-ամյակի միջոցառումը

18:39 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Marca. Մեսին Լապորտայի պատճառով կարող է չմասնակցել իր հրաժեշտի խաղին

18:17 / 12.07.2025 • Բռնցքամարտ

fastnews-photo-icon
Անպարտելի Գուրգեն Հովհաննիսյանը տիտղոսային մենամարտ կանցկացնի

Պաշտոնական
17:54 / 12.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Գլասփուլն ու Քեշը` տղամարդկանց զուգախաղի չեմպիոն

17:19 / 12.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
45-ամյա Վինուս Ուիլյամսը կվերադառնա մեծ կորտ

Պաշտոնական
16:57 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ու Ռուտե Կարդոզոն հարգել են Ժոտայի և նրա եղբոր հիշատակը

16:28 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը կազմել է «Բարսելոնայի» բոլոր ժամանակների խորհրանշական հավաքականը

15:57 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սպերցյանը խաղընկերների հետ ներկայացրել է Սուպերգավաթի հանդիպման նախավարժանքի համար հատուկ մարզաշապիկը

15:25 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Նրանք 21-ի փոխարեն 20 օր կհանգստանան». «Ռեալի»` Լա լիգայի առաջին տուրի հանդիպումը չի հետաձգվի

14:56 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մալիկ Թիլմանը` «Բայերի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
14:21 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ստեֆանո Պիոլին 6 տարի անց վերադարձավ «Ֆիորենտինա»

Պաշտոնական
13:54 / 12.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Բուդուչնոստ» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը

13:26 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է «Վանին»

12:55 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Աթլետիկոն» ու «Տոտենհեմը» չեն բանակցում. տրանսֆերային պատմությունն ավարտված է

12:28 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Լիվերպուլը» պատրաստ է ձեռք բերել 86 միլիոն հրաժարագին ունեցող ֆուտբոլիստին

11:54 / 12.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 12-ի խաղերի անոնսը

11:15 / 12.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Յուվենտուսը» տրանսֆերային առաջարկ է արել «Ման. Յունայթեդին»

10:48 / 12.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
2023թ. հոկտեմբերից որակազրկված Ալեխանդրո Գոմեսը նոր ակումբ ունի

Պաշտոնական
10:25 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Հիվանդությունն այլևս չի անհանգստացնում». Լուի վան Գալն ապաքինվել է քաղցկեղից

00:49 / 12.07.2025 • Թենիս

Ալկարասը` Սիների դեմ առաջիկա եզրափակիչի մասին. «Հուսամ` կրկին 5,5 ժամ չեմ անցկացնի կորտում»

00:10 / 12.07.2025 • Ֆուտբոլ

«Ժոտան հավերժ կլինի մեր «20» համարը». «Լիվերպուլը» շրջանառությունից հանեց Դիոգուի խաղահամարը

Պաշտոնական
23:41 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ավելի քան 61 միլիոն եվրո. Էնթոնի Էլանգան` «Նյուքասլի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
23:15 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մարեսկա. «Նոնի Մադուեկեն որոշել է հեռանալ»

22:55 / 11.07.2025 • Ֆուտբոլ

ESPN. Ծրագրվում է Ա Սերիայի խաղ անցկացնել Ավստրալիայում

22:32 / 11.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատից» երկու ֆուտբոլիստ է հեռացել

Պաշտոնական
22:15 / 11.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը երևանյան ԵԱ-ում մեկնարկեց պարտությունով

21:53 / 11.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիները վստահ հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ եզրափակիչում է

21:33 / 11.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Գերազանցել է Սամփրասին և Բորգին. Ալկարասի նվաճումը

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ