Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հոլանդացի պաշտպան Նաթան Ակեն վնասվածք է ստացել, հաղորդում է Sky Sport Deutschland-ը:
28-ամյա ֆուտբոլիստը 25-րդ րոպեին ոտքի շրջանում անհարմարություն էր զգացել Մյունխենի «Բավարիայի» դեմ ընկերական խաղում (2-1) և փոխարինվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ակեն մոտ է «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր պայմանագիր կնքելուն:
2022/23 մրցաշրջանում հոլանդացին անգլիական ակումբի կազմում մասնակցել է 41 հանդիպման և խփել 3 գոլ: Transfermarkt-ը 42 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: