Ճապոնացի անպարտելի բռնցքամարտիկ Նաոյա Ինոուեն պաշտպանեց երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը:
Ռիադում անցկացրած տիտղոսային մենամարտում Ինոուեն մրցավարների միաձայն որոշմամբ (119-109, 118-110, 117-111) հաղթեց մեքսիկացի Ալան Դևիդ Պիկասոյին, որի համար սա առաջին պարտությունն է պրոֆեսիոնալ ռինգում:


