Logo

NBA․ Ադետոկունբոյի 41 միավորն ու «Քլիվլենդի» հերթական հաղթանակը

11:55 / 21.11.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում (NBA) կայացել են հերթական խաղերը։

«Միլուոկի Բաքսը» Յանիս Ադետոկունբոյի 41 միավորների օգնությամբ 122-106 հաշվով տնային հաղթանակ է տարել «Չիկագոյի Բուլզի» նկատմամբ։ Հույն բասկետբոլիստը գրանցել է նաև 9 ռեբաունդ և 8 ասիստ ու ճանաչվել հանդիպման ամենաարդյունավետ խաղացող։

Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Քլիվլենդ Կավալյերսը» 128-100 հաշվով ուժեղ է գտնվել «Նյու Օրլեանից»՝ 17 խաղում տանելով 16-րդ հաղթանակը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Միլուոկի» - «Չիկագո»՝ 122-106

«Քլիվլենդ» - «Նյու Օրլեան»՝ 128-100

 «Հյուսթոն» - «Ինդիանա»՝ 130-113

«Օկլահոմա Սիթի» - «Պորտլենդ»՝ 109-99

«Գոլդեն Սթեյթ» - «Ատլանտա»՝ 120-97

«Ֆինիքս» - «Նյու Յորք»՝ 122-138

«Լոս Անջելես Կլիպերս» - «Օռլանդո»՝ 104-93

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա