«Միլուոոկի Բաքսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում հյուրընկալվել է «Մեմֆիս Գրիզլիսին» և պարտվել 110-113 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն, որը վաստակել է 35 միավոր: Հույն բասկետբոլիստը կատարել է 12 ասիստ և դարձել դաբլ-դաբլի հեղինակ, նաև գրանցել է չորս ռեբաունդ:
«Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» էլ հյուրընկալվել է «Յուտա Ջազին» և հաղթել 140-137 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Գոլդեն Սթեյթի» ամերիկացի բասկետբոլիստ Քլեյ Թոմփսոնը, որը վաստակել է 35 միավոր, նաև գրանցել է 6 ռեբաունդ և կատարել երկու ասիստ:
NBA, կանոնավոր առաջնություն
«Մեմֆիս» - «Միլուոկի»՝ 113-110 (29:26, 28:31, 37:28, 19:25)
«Յուտա» - «Գոլդեն Սթեյթ»՝ 137-140 (39:36, 32:48, 31:36, 35:20)


