«Միլուոկի Բաքսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում հյուրընկալվելիս 122-113 հաշվով հաղթել է «Ատլանտա Հոքսին»:
«Բաքսի» կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել թիմի առաջատար Յանիս Ադետոկունբոն: Հույն բասկետբոլիստը վաստակել է 36 միավոր, գրանցել 16 ռեբաունդ: Ադետոկունբոն նաև կատարել է 8 ասիստ:
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել տանտերերի սերբ պաշտպան Բոգդան Բոգդանովիչը, որը վաստակել է 38 միավոր: Նա նույնպես դաբլ-դաբլի հեղինակ է դարձել՝ վաստակած միավորների հետ մեկտեղ գրանցելով 10 ռեբաունդ: Բոգդանովիչը նաև չորս ասիստ է կատարել:
NBA-ի կանոնավոր առաջնություն
«Ատլանտա Հոքս» – «Միլուոկի Բաքս»՝ 113-122
«Նյու Օռլեան Պելիկանս» – «Բոստոն Սելթիքս»՝ 92-104
«Օռլանդո Մեջիք» – «Մեմֆիս Գրիզլիս»՝ 118-88


