Logo

NBA. Ադետոկունբոյի դաբլ-դաբլը. «Միլոուկին» հաղթեց «Մինեսոտային»

11:16 / 24.02.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Միլոուկի Բաքսը» հյուրընկալվելիս 112-107 հաշվով հաղթեց Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Մինեսոտա Թիմբերվուլվզին»։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն էր, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ` վաստակելով 33 միավոր և տիրելով օղակից անդրադարձած 13 գնդակի։ Նա նաև կատարել է 5 ասիստ։

«Լոս Անջելես Լեյքերսը» 123-118 հաշվով հաղթել է «Սան Անտոնիո Սփուրսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Լեյքերսի» խաղացող Լեբրոն Ջեյմսն էր, որը վաստակել է 30 միավոր։

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» էլ Սան Ֆրանցիսկոյում 97-84 հաշվով առավելության է հասել «Շառլոթ Հորնեթսի» դեմ խաղում։ «Շառլոթի» խաղացող Միկալ Բրիջեսը վաստակել է 19 միավոր` դառնալով հանդիպման ամենաարդյունավետ խաղացող։

NBA, կանոնավոր առաջնություն

«Մինեսոտա» - «Միլոուկի»` 107-112 (27-31, 30-13, 13-36, 37-25)

«Լոս Անջելես Լեյքերս» - «Սան Անտոնիո Սփուրս»` 123-118 (30-26, 36-33, 31-31, 26-28)

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Շառլոթ Հորնեթս»` 97-84 (22-15, 21-14, 30-23, 24-32)



«Ատլանտա Հոուքս» - «Տորոնտո Ռեփթորս»` 121-123 (22-33, 42-32, 26-31, 31-27)



«Ֆիլադելֆիա Սիքսերս» - «Քլիվլենդ Կավալիերս»` 104-97 (25-25, 28-25, 21-20, 30-27)



«Մեմֆիս Գրիզլիս» - «Լոս Անջելես Քլիփերս»` 95-101, (29-29, 30-24, 16-26, 20-22)



«Նյու Օռլեան Պելիկանս» - «Մայամի Հիթ»` 95-106 (24-31, 34-27, 22-26, 15-22)



«Օքլահոմա Սիթի Թանդեր» - «Վաշինգտոն Ուիզարդս»` 147-106 (41-28, 39-29, 37-24, 30-25)

«Հյուսթոն Ռոքեթս» - «Ֆինիքս Սանս»` 114-110 (20-28, 37-24, 32-24, 25-34)



«Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս» - «Դենվեր Նագեթս»` 112-127 (20-25, 28-38, 29-32, 35-32)


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ