Logo

NBA. Ադետոկունբոյի թրիփլ-դաբլը հաղթական էր, օրվա արդյունքները (տեսանյութ)

10:25 / 30.03.2023Վիդեո
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Միլուոկի Բաքսը» հյուրընկալվել է «Ինդիանա Փեյսերսին» և առավելության հասել 149-136 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Բաքսի» պաշտպան Ջրու Հոլիդեյը, որը վաստակել է 51 միավոր: Ամերիկացին նաև գրանցել է 8 ռեբաունդ և կատարել նույնքան ասիստ:

«Միլուոկիի» առաջատար Յանիս Ադետոկունբոն դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 38 միավոր, գրանցելով 17 ռեբաունդ և կատարելով 12 ասիստ:

«Միլուոկի Բաքսն» Արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է, իսկ «Ինդիանա Փեյսերսը» 12-րդն է:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ինդիանա» — «Միլուոկի»՝ 136-149 (30-34, 39-39, 38-46, 29-30)

«Ֆինիքս» — «Մինեսոտա»՝ 107-100 (25-24, 23-27, 33-23, 26-26)

«Չիկագո» — «Լեյքերս»՝ 110-121 (20-31, 31-28, 25-26, 34-36)

«Օկլահոմա» — «Դեթրոյթ»՝ 107-106 (26-26, 28-30, 30-24, 23-26)

«Մեմֆիս» — «Քլիպերս»՝ 132-141 (30-29, 34-41, 41-35, 27-36)

«Սան Անտոնիո» — «Յուտա»՝ 117-128 (33-36, 29-28, 26-29, 29-35)

«Ֆիլադելֆիա» — «Դալաս»՝ 116-108 (28-37, 29-25, 32-29, 27-17)

«Բրուքլին» — «Հյուսթոն»՝ 123-114 (30-25, 24-30, 32-32, 37-27)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա