Logo

NBA. Արևելքի եզրափակիչում հաշիվը դարձավ 2-0

11:53 / 24.05.2024Բասկետբոլ
null

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ դիմակայությունում կայացել է երկրորդ խաղը: «Բոսթոն Սելթիկսը» տնային արենայում 126-110 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»:

«Կելտերի» կազմում 40 միավոր է վաստակել Ջեյլեն Բրաունը: Նա դարձել է հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը և փլեյ-օֆֆերում կարիերայի ռեկորդ սահմանել: 23-ական միավորներ են վաստակել Ջեյսոն Թեյթումը ու Դերիկ Ուայթը: «Ինդիանայի» կազմում արդյունավետությամբ աչքի է ընկել Պասկալ Սիակամը (28 միավոր):

«Բոսթոն» – «Ինդիանա» սերիայի հաշիվը դարձել է 2-0: Հաջորդ երկու խաղերը կայանալու են «Փեյսերսի» արենայում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա