Ատլանտայում կայացել է (NBA Բոլոր աստղերի հանդիպումը։ Իրար հետ մրցել են «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի և «Բրուքլինի» խաղացող Կևին Դյուրանտի թիմերը։ Ջեյմսի ընկերները առավելության են հասել 170:150 հաշվով։ Հատկապես տվարոիչ էր երկրորդ քառորդում Ջեյմսի թիմակիցների առավելությունը՝ 40:39, 60:41, 46:45, 24:25։ Խաղի ամենագեղեցիկ դրվագներից մեկը տեղի է ունեցել վերջին վայրկյաններին, երբ Դամյեն Լիլարդը աչքի է ընկել արդյունավետ նետումով խաղահրապարակի կենտրոնից։
Խաղում ամենից շատ միավորներ է վաստակել «Միլուոկիի» առաջատար Յանիս Անտենտոկումպոն, որը Լեբրոնի թիմի կազմում վաստակել է 35 միավոր: Նա արժանացել է հանդիպման ամենաարժեքավոր խաղացողի մրցանակին: Դյուրանտի թիմում ամենաադիպուկը Բրեդլի Բիլը։ Հետաքրքիր է, որ Կևին Դյուրանտը վնասվածքի պատճառով հանդես չեկավ:
36-ամյա Լեբրոն Ջեյմսը թարմացրեց իր ռեկորդը և 17-րդ անգամ մասնակցեց «Բոլոր աստղերի հանդիպմանը», ընդ որում՝ 17-րդ անգամն անընդմեջ:

