Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացավ կիսաեզրափակիչ սերիայի առաջին հանդիպումը, որտեղ «Բոսթոնն» ընդունել էր «Ինդիանային»:
Մրցավեճն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով: Խաղավարտից 10 վայրկյան առաջ «Բոսթոնը» պարտվում էր 3 միավորով, սակայն «Սելթիկսի» հարձակվող Ջեյլեն Բրաունի 3 միավորանոց նետումը խաղը տեղափոխեց օվերթայմ:
«Սելթիքսը» ձեռքից բաց չթողեց հնարավորությունը և 133-128 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: