Logo

NBA. Թեյթումի ռեկորդային 51 միավորը «Բոստոնին» դուրս է բերել Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ

10:36 / 15.05.2023Բասկետբոլ
null

«Բոստոն Սելտիքսը» դուրս է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ։

«Ֆիլադելֆիա Սիքսերսի» հետ դիմակայության շարքի վերջին՝ 7-րդ խաղում «Բոստոնը» հաղթել է 112-88 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Սելտիքսի» առաջատար Ջեյսոն Թեյթումը, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 51 միավոր և գրանցելով 13 ռեբաունդ: Ամերիկացին նաև կատարել է 5 ասիստ:

Ջեյսոն Թեյթումը նաև ռեկորդ է սահմանել NBA-ի փլեյ-օֆֆի 7-րդ խաղում վաստակած միավորների քանակով։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին էր՝ 50 միավոր։

«Բոստոն Սելտիքսն» Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչում կմրցի «Մայամի Հիթի» հետ: Ավելի վաղ Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ էին դուրս եկել «Դենվեր Նագեթսն» ու «Լոս Անջելես Լեյքերսը»:

NBA, փլեյ-օֆֆ

Արևելյան կոնֆերենցիա, կիսաեզրափակիչ, 7-րդ խաղ

«Բոստոն» - «Ֆիլադելֆիա»՝ 112-88 (23-29, 32-23, 33-10, 24-26)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ