Logo

NBA. «Բոստոնը» հաղթահարել է «Ատլանտայի» արգելքը

10:40 / 28.04.2023Բասկետբոլ
null

«Բոստոն Սելտիքսը» դուրս է եկել բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ:

«Ատլանտա Հոուքսի» դեմ փլեյ-օֆֆի առաջին փուլի դիմակայությունում «Բոստոնը» տարել է չորրորդ հաղթանակը՝ 4-2: «Սելտիքսն» արտագնա խաղում հաղթել է 128-120 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Բոստոն Սելտիքսի» բասկետբոլիստ Ջեյլեն Բրաունը, որը վաստակել է 32 միավոր: Ամերիկացին նաև գրանցել է 5 ռեբաունդ և կատարել երկու ասիստ:

«Բոստոնը» կիսաեզրափակիչում կմրցի «Ֆիլադելֆիա Սիքսերսի» հետ, շարքի առաջին խաղը տեղի կունենա մայիսի 2-ին:

NBA, փլեյ-օֆֆ

Արևելյան կոնֆերենցիա

«Ատլանտա Հոուքս» - «Բոստոն Սելտիքս»՝ 120-128 (34-35, 33-33, 33-30, 20-30)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ