Logo

NBA. «Դենվերը» դուրս է եկել Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ, «Բոստոնը» հավասարեցրել է շարքի հաշիվը

10:17 / 12.05.2023Բասկետբոլ
null

«Դենվեր Նագեթսը» «Ֆինիքս Սանզի» հետ դիմակայությունում տարել է չորրորդ հաղթանակը և դուրս եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ (շարքի հաշիվը՝ 4-2):

«Դենվերն» արտագնա խաղում առավելության է հասել 125-100 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Նագեթսի» առաջատար Նիկո Յոկիչը, որը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ վաստակելով 32 միավոր, գրանցելով 10 ռեբաունդ և կատարելով 12 ասիստ:

Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում դենվերցիները կմրցեն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Լոս Անջելես Լեյքերս» դիմակայության հաղթողի հետ:

«Բոստոն Սեկտիքսը» հյուրընկալվելիս 95-86 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Սիքսերսին» և Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչում հավասարեցրել է շարքի հաշիվը՝ 3-3:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդը, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 26 միավոր և 10 ռեբաունդ: Կամերունցի բասկետբոլիստը նաև դարձել է մեկ ասիստի հեղինակ:

NBA, փլեյ-օֆֆ

Արևելյան կոնֆերենցիա, կիսաեզրափակիչ, 6-րդ խաղ

«Ֆիլադելֆիա» - «Բոստոն»՝ 86-95 (22-29, 21-21, 30-21, 13-24)

Արևմտյան կոնֆերենցիա, կիսաեզրափակիչ, 6-րդ խաղ

«Ֆինիքս» - «Դենվեր»՝ 100-125 (26-44, 25-37, 25-22, 24-22)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ