Logo

NBA. Դևիսի դաբլ-դաբլը և Լեբրոնի 35 միավորներն օգնել են «Լեյքերսին», օրվա արդյունքները (տեսանյութ)

10:22 / 12.12.2022• Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվել է «Դեթրոյթ Պիստոնսին» և հաղթել 124-117 հաշվով:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Դեթրոյթի» խորվաթ խաղացող Բոյան Բոգդանովիչը, որը վաստակել է 38 միավոր:

«Լեյքերսի» կազմում 35 միավոր է վաստակել թիմի առաջատար Լեբրոն Ջեյմսը: Լոս Անջելեսի թիմի առաջատարներից Էնթոնի Դևիսը դաբլ-դաբլի հեղինակ է դարձել: 29-ամյա ամերիկացի բասկետբոլիստն իր հաշվին գրանցել է 34 միավոր, 15 ռեբաունդ ու 7 ասիստ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դեթրոյթ» - «Լեյքերս»՝ 117-124 (26-32, 23-29, 41-30, 27-33)

«Նյու-Յորք» - «Սակրամենտո»՝ 112-99 (36-22, 30-28, 29-30, 17-19)

«Օռլանդո» - «Տորոնտո»՝ 111-99 (18-19, 29-20, 35-36, 29-24)

«Ֆիլադելֆիա» - «Շարլոտ»՝ 131-113 (20-21, 41-33, 35-33, 35-26)

«Ատլանտա» - «Չիկագո»՝ 123-122 (22-27, 36-23, 27-28, 25-32, 1312)

«Հյուսթոն» - «Միլուոկի»՝ 97-92 (19-25, 31-23, 24-31, 23-13)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ