Logo

NBA. Դոնչիչի 31 միավորն ու Ջեյմսի դաբլ-դաբլը հաղթանակ են պարգևել «Լեյքերսին» «Քլիփերսի» դեմ խաղում

11:19 / 01.03.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը քաղաքային դերբիում «Լոս Անջելես Լեյքերսը» սեփական խաղահրապարակում 106-102 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Քլիփերսին»։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել «Լեյքերսի» նորեկ, սլովենացի խաղարկող պաշտպան Լուկա Դոնչիչը` վաստակելով 31 միավոր, կատարելով 5 ասիստ ու 2 ռեբաունդ։

«Լեյքերսից» տպավորիչ հանդիպում է անցկացրել նաև NBA-ի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (41820 միավոր) Լեբրոն Ջեյմսը, որը դաբլ-դաբլ է գրանցել (28 միավոր, 13 ռեբաունդ, 3 ասիստ)։

NBA, կանոնավոր առաջնություն

«Լոս Անջելես Լեյքերս» - «Լոս Անջելես Քլիփերս»` 106-102 (24-25, 35-29, 24-23, 23-25)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ