Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Դալաս Մավերիքսն» առաջին հաղթանակը տարավ` հյուրընկալվելիս 108-105 հաշվով առավելության հասնելով «Մինեսոտա Թիմբերվուլվզի» նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ «Մավերիքսի» առաջատար, սլովենացի Լուկա Դոնչիչը` վաստակելով 33 միավոր, կատարելով 8 արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին։
Շարքի հաջորդ հանդիպումը կողմերը կանցկացնեն մայիսի 25-ին Մինեսոտայում` Երևանի ժամանակով 4:30-ից սկսած։
NBA, Արևմտյան կոնֆերենցիա, եզրափակիչ
«Մինեսոտա Թիմբերվուլվզ» - «Դալաս Մավերիքս»` 105-108 (33-27, 29-32, 21-23, 22-26)
Շարքի հաշիվը` 0-1