Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքը մեկնարկել է «Բոսթոն Սելթիկսի» հաղթանակով։ Առաջին խաղում «Սելթիկսը» տանը 107-89 հաշվով առավելության է հասել «Դալաս Մավերիքսի» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լուկա Դոնչիչը, որը «Մավերիքսի» կազմում վաստակել է 30 միավոր: Սլովենացի բասկետբոլիստը գրանցել է նաև 10 ռեբաունդ ու մեկ ասիստ։
«Բոսթոնի» կազմում լավագույնը Ջեյլեն Բրաունը, որը հավաքել է 22 միավոր, դարձել 6 ռեբաունդի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Եզրափակիչ շարքի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Բոսթոնում: NBA-ի չեմպիոն կդառնա 4 հաղթանակի հասած թիմը։