Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ֆինիքս Սանզը» տանը 113-105 հաշվով հաղթել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Ֆինիքսի» պաշտպան Դևին Բուքերը, որը վաստակել է 27 միավոր: Ամերիկացին նաև երեք ռեբաունդ է գրանցել և կատարել 9 ասիստ:
«Ֆինիքսի» առաջատարներից Քևին Դյուրանտն էլ դաբլ-դաբլ է գրանցել` 21 միավոր, 10 ռեբաունդ: Ամերիկացին նաև երեք ասիստ է կատարել:
NBA-ի կանոնավոր առաջնություն
«Ֆինիքս» - «Գոլդեն Սթեյթ»` 113-105
«Յուտա» - «Դալաս»` 94-106
«Միլուոկի» - «Վիզարդս»` 124-114
«Շարլոտ» - «Ատլանտա»` 104-107
«Դեթրոյթ» - «Ֆիլադելֆիա»` 96-111