«Ֆինիքս Սանզը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում հյուրընկալվել է «Սան Անտոնիո Սփյորսին» և հաղթել 131-106 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել հյուրերի ամերիկացի խաղացող Դևին Բուկերը, որը վաստակել է 32 միավոր: Պաշտպանը նաև գրանցել է 7 ռեբաունդ և կատարել 9 ասիստ:
«Ֆինիքսի» կազմում 25 միավոր է վաստակել Քևին Դյուրանտը: Ամերիկացի 35-ամյա բասկետբոլիստը NBA-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցել է լեգենդար Շաքիլ Օ'Նիլին (28,596 միավոր) և բարձրացել 8-րդ տեղ: Դյուրանտը վաստակած միավորների քանակը հասցրել է 28,610-ի:
Հիշեցնենք, որ լիգայի պատմության լավագույն ռմբարկուն «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է, որը մինչև այժմ վաստակել է 40,179 միավոր:
NBA-ի կանոնավոր առաջնություն
«Սան Անտոնիո» – «Ֆինիքս»՝ 106-131
«Նյու Յորք Նիքս» – «Բրուքլին Նեթս»՝ 105-93
«Օրլանդո» – «Սակրամենտո»՝ 107-109
«Ատլանտա» – «Շարլոտ»՝ 132:91
«Հյուսթոն» – «Յուտա»՝ 147-119
«Չիկագո» – «Բոստոն»՝ 113-124
«Վաշինգտոն Վիզարդս» – «Տորոնտո Ռեփթորս»՝ 112-109
«Պորտլենդ» – «Դենվեր Նագեթս»՝ 111-114


