Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ֆիլադելֆիա Սիքսերսն» արտագնա հաղթանակ է տարել «Միլուոքի Բաքսի» նկատմամբ՝ 133-130:
Արդյունավետ հանդիպում է անցկացրել «Սիքսերսի» ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 38 միավոր, կատարել 9 ռեբաունդ և 10 ասիստ, իսկ կամերունցի կենտրոնական Ջոել Էմբիդը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 31 միավոր, 6 ռեբաունդ և 10 ասիստ:
Տանտերերի կազմում դաբլ-դաբլի հեղինակ են դարձել հույն Յանիս Ադետոկունբոն (34 միավոր և 13 ռեբաունդ), ինչպես նաև ամերիկացի Ջրու Հոլիդեյը (26 միավոր և 13 ասիստ):
Այս պարտությունից հետո ընդհատվել է «Բաքսի»՝ 16 խաղից բաղկացած հաղթական հանդիպումների շարքը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Միլուոքի Բաքս» - «Ֆիլադելֆիա Սիքսերս»՝ 130 -133 (29-29, 30-24, 40-32, 31-48)
«Վաշինգտոն Վիզարդս» - «Տորոնտո Ռեփթորս»՝ 109-116 (30-26, 23-27, 26-33, 26-19, (4-11))
«Քլիվլենդ Կավալիերս» - «Դեթրոյթ Պիստոնս»՝ 114-90 (24-21, 30-24, 42-22, 18-23)
«Մայամի Հիթ» - «Ատլանտա Հոուքս»՝ 117-109 (29-26, 37-23, 21-26, 30-34)
«Սան Անտոնիո Սփուրս» - «Հյուսթոն Ռոքեթս»՝ 110-122 (32-29, 36-41, 22-25, 20-27)
«Սակրամենտո Քինգզ» - «Մինեսոտա»՝ 134-138 (30-36, 34-38, 38-31, 32-33)