Logo

NBA. Հայտնի են հունվարի լավագույնները

12:55 / 02.02.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) հրապարակել է հունվարի լավագույն բասկետբոլիստների անունները:

Արևմուտքում լավագույնի կոչմանն արժանացել է «Ֆինիքս Սանզի» պաշտպան Դևին Բուքերին, իսկ Արևելքում՝ «Քլիվլենդ Կավալիերսի» խաղացող Դոնովան Միչելին:

Հունվարին Բուկերը միջինում վաստակել է 30 միավոր, տիրել 4,4 անդրադարձի և կատարել 6,3 արդյունավետ փոխանցում։ «Ֆինիքսը» Դևինի հետ հաղթել է 11 խաղ և կրել 5 պարտություն:

Ինչ վերաբերում է Միչելին, ապա նա վաստակել է 28,6 միավոր, տիրել 5,2 անդրադարձի և կատարել 7,6 արդյունավետ փոխանցում։ «Քլիվլենդը» նույնպես հաղթել է 11 խաղում, բայց կրել է 2 պարտություն:

Հիշեցնենք, որ «Ֆենիքս Սանզը» Արևմտյան կոնֆերենցիայում վեցերորդն է, իսկ «Քլիվլենդը» չորրորդն է Արևելքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ