Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ավարտվեց կանոնավոր առաջնությունը: Խաղային վերջին օրվա ընթացքում վերադասավորումներ տեղի ունեցան Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիայում:
«Նյու Յորք Նիքսն» օվերթայմում 120-119 հաշվով հաղթեց «Չիկագո Բուլզին» և արևելքում զբաղեցրեց երկրորդ տեղը: «Օկլահոմա Սիթի Թանդերն» էլ 135-86 հաշվով ջախջախեց «Դալաս Մեվերիքսին» և արևմուտքում ամրագրեց առաջատարությունը:
Կանոնավոր առաջնության արդյունքներով ձևավորվեցին փլեյ-օֆֆի և փլեյ-ինի հետևյալ զույգերը: «Բոսթոն Սելթիքսը», «Նյու Յորք Նիքսը», «Օկլահոմա Սիթի Թանդերն» ու «Դենվեր Նագեթսը» իրենց մրցակիցներին կիմանան փլեյ-ինի արդյունքներով:
Փլեյ-ին
Արևմտյան կոնֆերենցիա
«Նյու Օռլեանս Պելիկանս» (7) - «Լոս Անջելես Լեյքերս» (8)
«Սակրամենտո Քինգզ» (9) - «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» (10)
Արևելյան կոնֆերենցիա
«Ֆիլադելֆիա 76» (7) - «Մայամի Հիթ» (8)
«Չիկագո Բուլզ» (9) - «Ատլանտա Հոուքս» (10)
Փլեյ-օֆֆ
Արևմտյան կոնֆերենցիա
«Օկլահոմա Սիթի Թանդեր» (1) - Փլեյ-ինի հաղթող
«Դենվեր Նագեթս» (2) - Փլեյ-ինի հաղթող
«Մինեսոտա Թիմբերվուլվզ» (3) - «Ֆինիքս Սանզ» (6)
«Լոս Անջելես Կլիպերս» (4) - «Դալաս Մեվրիքս» (5)
Արևելյան կոնֆերենցիա
«Բոսթոն Սելթիքս» (1) - Փլեյ-ինի հաղթող
«Նյու Յորք Նիքս» (2) - Փլեյ-ինի հաղթող
«Միլուոկի Բաքս» (3) - «Ինդիանա Փեյսերս» (6)
«Քլիվլենդ Քավալիերս» (4) - «Օռլանդո Մեջիք» (5)

.jpeg)
