«Դալաս Մավերիքսի» 18-ամյա բասկետբոլիստ Կուպեր Ֆլեգը դարձել է NBA-ի 1 խաղում 35 միավոր վաստակած ամենաերիտասարդ խաղացողը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Ֆլեգը «Լոս Անջելես Քլիպերսի» դեմ խաղում է 35 միավոր վաստակել, «Դալասը» հաղթել է 114-110 հաշվով:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


