Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբը կերկարաձգի ամերիկացի հարձակվող Էնթոնի Դևիսի հետ պայմանագրի ժամկետը, հաղորդում է ESPN-ը։
Նոր պայմանագրով 30-ամյա բասկետբոլիստը երեք տարվա համար կստանա 186 միլիոն դոլար աշխատավարձ։ Մեկ մրցաշրջանում Դևիսը կվաստակի 62 միլիոն դոլար, ինչը ռեկորդային աշխատավարձ է NBA-ի պատմության մեջ։ Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է երկու տարի, ժամկետի երկարաձգումը տեղի կունենա 2025 թվականին։
Էնթոնի Դևիսը 2019 թվականին է տեղափոխվել «Լեյքերս»։ NBA-ի նախորդ մրցաշրջանում Դևիսի միջին արդյունավետությունը կազմել է 25,9 միավոր, 12,5 ռեբաունդ, 2,6 ասիստ (34 րոպե խաղաժամանակ):


