Logo

NBA. «Ատլանտան» վստահորեն հաղթել է «Շառլոտին», «Նյու Օռլեանը»՝ «Սան Անտոնիոյին» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:42 / 14.04.2022Բասկետբոլ
Ատլանտա Հոքս- Շառլոտ Հորնեթս

NBA-ի արևելյան կոնֆերենցիայի փլեյ-ինի 2-րդ խաղում «Ատլանտա Հոքսը» հյուրընկալել է «Շառլոտ Հորնեթսին»: Հանդիպումն անցկացվել է Ատլանտայում՝ «Սթեյթ Ֆարմ Արենայում» և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 132:103 հաշվով։

Տանտերերից ամենաարդյունավետը եղել է Թրեյ Յանգը՝ 24 միավորով և 11 ասիստով: Քլինթ Կապելան նույնպես դաբլ-դաբլ է գրանցել՝ 15 միավոր և 17 անդրադարձ:

«Շառլոտում» ամենաարդյունավետն է եղել Լամելո Բալը, որն իր ակտիվում գրանցել է 26 միավոր։

«Ատլանտան» NBA-ի փլեյ-օֆֆի ուղեգիրը կվիճարկի «Քլիվլենդ Կավալիերսի» հետ, որը պարտվել է «Բրուքլին Նեթսին»:

NBA-ի արևմտյան կոնֆերենցիայում նույնպես կայացել է փլեյ-ինի 2-րդ հանդիպումը, որում «Նյու Օռլեան Պելիկանսն» ընդունել է «Սան Անտոնիո Սփըրսին»: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 113:103 հաշվով։

Տանտերերի հաղթանակին ամենաշատը նպաստել է Սի Ջեյ ՄակՔոլումը՝ 32 միավոր, 6 անդրադարձ և 7 արդյունավետ փոխանցում։ Նրա թիմակից, լիտվացի կենտրոնական Յոնաս Վալանսյունասը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 22 միավոր, 14 անդրադարձ և 3 արդյունավետ փոխանցում։

«Սան Անտոնիոյի» կազմում ամենաարդյունավետը եղել է թեթև հարձակվող Դևին Վասելը` 23 միավոր, 2 անդրադարձ և 3 արդյունավետ փոխանցում:

Այսպիսով՝ «Նյու Օռլեան Պելիկանսը» դարձավ NBA-ի արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-ինի եզրափակիչի 2-րդ մասնակիցը: Փլեյ-օֆֆի ուղեգիրը թիմը կվիճարկի «Լոս Անջելես Կլիպերսի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ