«Հյուսթոնի» խաղարկող Ֆրեդ Վանվլիտը ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել, հայտնում է ինսայդեր Շեյմս Չարանիան:
Ամենայն հավանականությամբ, 31-ամյա բասկետբոլիստը բաց կթողնի ամբողջ 2025/26 մրցաշրջանը:
Կանադացին նախորդ մրցաշրջանի 60 խաղում միջինում գրանցել էր 14 միավոր, 3,7 անդրադարձ և 5,5 ասիստ: «Ռոքեթսը» մրցաշրջանի մեկնարկից 1 ամիս առաջ համարվում էր չեմպիոնության հիմնական ֆավորիտներից:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


