«Դետրոյթ Փիսթոնսն» ընդհատել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ռեկորդային պարտությունների շարքը։
NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դետրոյթը» 2 միավորի առավելությամբ տնային հաղթանակ է տարել «Տորոնտո Ռեպտորսի» նկատմամբ՝ 129-127։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել տանտերերի խաղարկող Կեյդ Կանինգեմը, որը վաստակել է 30 միավոր ու կատարել 12 ասիստ։
Հիշեցնենք, որ «Դետրոյթը» պարտվել էր նախորդ 28-րդ խաղում անընդմեջ՝ կրկնելով NBA-ի հակառեկորդը։ Անընդմեջ պարտությունների հակառեկորդը սահմանել էր «Ֆիլադելֆիան», որը 2014-15 և 2015-16 մրցաշրջանների ընթացքում կրել էր 28 անընդմեջ պարտություն:
Ավելի վաղ «Փիսթոնսը» հակառեկորդ էր սահմանել մեկ մրցաշրջանում անընդմեջ պարտությունների ցուցանիշով։ Նախորդ հակառեկորդը գրանցել էին «Քլիվլենդը» (2010-11 մրցաշրջանում) և «Ֆիլադելֆիան» (2013-14 մրցաշրջանում)` կրելով 26 անընդմեջ պարտություն։


