Logo

NBA-ի եզրափակիչի առաջին մասնակիցը

10:24 / 29.05.2025Բասկետբոլ
null

NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Օքլահոմա Սիթի Թանդերը» ընդհանուր 4-1 հաշվով հաղթել է «Մինեսոտա Թիմբերվուլվզին»: Թիմերի 5-րդ խաղը կայացել է «Թանդերի» արենայում և ավարտվել է տանտերերի խոշոր հաշվով հաղթանակով՝ 124:94:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Շեյ Գիլջես-Ալեքսանդրն էր, որը վաստակել է 34 միավոր, տիրել 7 ռեբաունդի և կատարել 8 ասիստ: Կանադացին օրեր առաջ ճանաչվեց լիգայի ամենաարժեքավոր խաղացող (MVP):

Շեյը ճանաչվել է նաև Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչի MVP: Հինգ խաղում նա միջինը վաստակել է 31 միավոր, տիրել 8 ռեբաունդի և կատարել 5 ասիստ:

Սուպերեզրափակիչում «Օքլահոման» կմրցի «Ինդիանա» – «Նյու-Յորք» զույգի հաղթողի հետ: Չորս հանդիպումից հետո «Փեյսերսն» առջևում է 3:1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ