«Ֆասթ Սպորտ»-ն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի NBA-ի մեծ եզրափակիչի «Օկլահոմա Սիթի Թանդեր» - «Ինդիանա Փեյսերս» վճռորոշ հանդիպումը:
Խաղը կկայանա հունիսի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 04:00-ին:
Հիշեցնենք, որ սա այս մրցաշրջանի մեծ եզրափակիչի դիմակայության 7-րդ հանդիպումն է թիմերի միջև: «Օկլահոման» ու «Ինդիանան» գրանցել են 3-ական հաղթանակ: 7-րդ խաղի հաղթողը կհռչակվի չեմպիոն:


