Ջորջ ու Ջեկ Քեշիշյաններին և Սեմի Սահակյանին պատկանող ամերիկյան Platinum Group ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում մշակույթային գործիչներից մինչև գործարար մարդիկ ու մարզիկներ աջակցություն են հայտնում Հայաստանին Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։
NBA-ի մի քանի ակումբի բասկետբոլիստներ տեսաուղերձում ասում են, որ կանգնած են Հայաստանի կողքին։ Մասնավորապես աջակցության խոսքեր են ասում ՝ «Կլիվլենդ Կավալիերսից» Տրիստան Տոմպսոնը ու Ալֆոնսո Մքկինին, «Նյու Յորք Նիքսից» Ռենդլ Ջուլիուսը, «Լոս Անջելես Կլիպերսից» Ռեջի Ջեքսոնը:
Բացի նրանցից, «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ, NBA-ի կրկնակի չեմպիոն Լամար Օդոմը իր սերն է ուղարկել հայերին.
«Ցանկանում եմ իմ սերը ու աջակցությունը հայտնել Հայաստանին ու իմ բոլոր հայ եղբայրներին ու քույրերին։ Աղոթում եմ տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար»,-ասել է Կլոե Կարդաշյանի նախկին ամուսինը։
Lamar Odom showing love and support for Armenia and Armenians. 🇦🇲🇦🇲 #RecognizeArtsakh #StopAliyev #SanctionTurkey
(Via IG:DJHakop) pic.twitter.com/mQKzwzIzur
— Jerry Khachoyan 🇦🇲 (@TheArmoTrader) October 17, 2020

