Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Բրուքլին Նեթսն» ընդունել է «Դեթրոյթ Պիսթոնսին» և պարտվել 122-130 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Բրուքլինի» 30-ամյա բասկետբոլիստ Կայրի Իրվինգը, որը վաստակել է 40 միավոր: Նա գրանցել է նաև 5 ռեբաունդ և կատարել 6 ասիստ:
NBA, կանոնավոր առաջնություն
«Բրուքլին» — «Դեթրոյթ»՝ 122-130 (27-30, 32-28, 31-43, 32-29)
«Շարլոտ» — «Չիկագո»՝ 111-96 (32-36, 15-19, 30-24, 34-17)
«Բոստոն» — «Նյու Յորք»՝ 117-120 (34-26, 26-32, 25-33, 25-19, 7-10)
«Հյուսթոն» — «Քլիվլենդ»՝ 95-113 (25-37, 23-37, 26-23, 21-16)
«Ֆինիքս» — «Դալաս»՝ 95:99 (32-32, 16-22, 21-22, 26-23)
«Քլիպերս» — «Սան Անտոնիո»՝ 138-100 (41-25, 37-32, 26-24, 34-19)


