Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» հյուրընկալվել է «Լոս Անջելես Քլիպերսին» և պարտվել 126-134 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին, որը վաստակել է 50 միավոր: Ամերիկացի բասկետբոլիստը նաև գրանցել է երկու ռեբաունդ և կատարել 6 ասիստ:
«Գոլդեն Սթեյթն» Արևմտյան կոնֆերենցիայում նահանջել է 6-րդ տեղ, իսկ «Քլիպերսը» բարձրացել է 5-րդ տեղ:
NBA, կանոնավոր առաջնություն
«Քլիպերս» - «Գոլդեն Սթեյթ»՝ 134-126 (2823, 33-35, 38-35, 35-33)
«Քլիվլենդ» - «Ֆիլադելֆիա»՝ 109-118 (24-29, 36-26, 23-29, 26-34)
«Մայամի» - «Մեմֆիս Գրիզլիս»՝ 138-119 (29-27, 34-24, 42-26, 33-42)
«Սան Անտոնիո» - «Դալաս»՝ 128-137 (29-28, 33-32, 32-28, 27-33, 7-16)
«Հյուսթոն» - «Լեյքերս»՝ 114-110 (31-19, 31-29, 21-26, 31-36)


