Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Քլիվլենդ Կավալյերսը» 22-րդ հաղթանակն է տարել ու տնային խաղում 115-105 հաշվով պարտության է մատնել «Վաշինգտոն Ուիզարդսին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Ուիզարդսի» ֆրանսիացի թեթև հարձակվող Բիլալ Կուլիբալին` վաստակելով 27 միավոր, 6 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին, կատարելով 5 արդյունավետ փոխանցում։
Օրվա կենտրոնական հանդիպումներից մեկում «Մինեսոտա Թիմբերվուլվզը» սեփական մանրահատակի վրա 97-87 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Լեյքերսին»։
Հյուրերին չի օգնել նաև ամերիկացի կենտրոնական Էնթոնի Դևիսի դաբլ-դաբլը` 23 միավոր, 11 ռեբաունդ, 1 ասիստ։ Նա հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր։
«Լեյքերսի» կազմից ոտքի վնասվածքի պատճառով բացակայում էր NBA-ի պատմության լավագույն ռմբարկու (41003 միավոր), ամերիկացի հարձակվող Լեբրոն Ջեյմսը։
«Դենվեր Նագեթսն» էլ ընդունել է «Լոս Անջելես Քլիփերսին» ու առավելության հասել 120-98 հաշվով։
NBA, կանոնավոր առաջնություն
«Քլիվլենդ Կավալյերս» - «Վաշինգտոն Ուիզարդս»` 115-105 (25-25, 32-29, 30-26, 28-25)
«Մինեսոտա Թիմբերվուլվզ» - «Լոս Անջելես Լեյքերս»` 97-87 (32-23, 18-21, 27-22, 20-21)
«Դենվեր Նագեթս» - «Լոս Անջելես Քլիփերս»` 120-98 (29-22, 19-25, 35-22, 37-29)