Logo

NBA. «Կավալյերսը» 23 միավորի տարբերությամբ հաղթել է «Բաքսին»

10:48 / 21.12.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Քլիվլենդ Կավալյերսը» սեփական մանարահատակի վրա 23 միավորի տարբերությամբ հաղթել է «Միլուոկի Բաքսին»` 124-101։

«Բաքսին» չի օգնել նաև թիմի առաջատար, հույն ծանր հարձակվող Յանիս Ադետոկունբոյի դաբլ-դաբլը։ Նա վաստակել է 33 միավոր, 14 անգամ տիրել օղակից անդրադարձած գնդակին, 3 անգամ կատարել արդյունավետ փոխանցում և դարձել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ Կավալյերս» - «Միլուոկի Բաքս»` 124 - 101 (29-20, 40-31, 34-25, 21-25)

«Ֆիլադելֆիա Սիքսերս» - «Շարլոթ Հորնեթս»` 108-98 (41-23, 17-23, 27-25, 23-27)

«Մայամի Հիթ» - «Օկլահոմա Սիթի Թանդեր»` 97-104 (25-30, 22-20, 23-31, 27-23)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա